ԱԺ-ն քննարկում է 2020-ի բյուջեի նախագիծը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է եկամուտներին, նշել, որ դրանցում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն հարկային եկամուտները՝ 1 տրիլիոն 602 մլրդ դրամ, 62 մլրդ այլ եկամուտներն են կազմում, իսկ շուրջ 34 մլրդ դրամաշնորհներն են: Ըստ նրա՝ ցուցանիշները նախորդ տարվա համեմատ թվային աճ են արձանագրել:
Նա խոսել է նաև պակասորդի ֆինանսական աղբյուրների մասին, նշել, որ ակնկալվում է շուրջ 205 մլրդ դրամներքին աղբյուրների պակասորդ և 23 մլրդ դրամ՝ արտաքին աղբյուրների: Թե ինչից է առաջացել պակասորդը, բացատրել է.