«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը կմնա ազատության մեջ:
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց դատախազության բողոքը՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Դատարանը Սեդրակ Առուստամյանին, հիշեցնենք, 20 մլն դրամի գրավի դիմաց ազատ էր արձակել կալանքից։
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով` ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու, և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելու հատկանիշներով: