Ուկրաինական ճգնաժամը կարող է նպաստել ԵՄ-ի և ԱՄՆ-ի մերձեցմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն ԱՄՆ կոնգրեսում G20-ի ֆինանսների նախարարների հանդիպման շրջանակում՝ փոխանցում է Gazeta.ru-ն:
«Համոզված եմ, որ ուկրաինական ճգնաժամը կօգնի մեզ ամրապնդել անդրատլանտյան կապերն ու վերագնահատել մեր ընդհանուր շահերը»,- ասել է Շոյբլեն:
Հիշեցնենք, որ «Մեծ յոթյակի» երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը՝ ուկրաինական իրավիճակի հետագա սրման դեպքում:









































