Ղրիմի ղեկավարության դեմ ԱՄՆ կողմից պատժամիջոցների ներմուծումը չի կարող վնաս հասցնել հանրապետությանը՝ հայտարարել է Ղրիմի տեղեկատվության նախարար Դմիտրի Պոլոնսկին: Այս մասին հայտնում է «Ղրիմինֆորմը»:
Պոլոնսկին ասել է, որ Ղրիմի իշխանություններին հայտնի չէ, թե կոնկրետ ում մասին է խոսքը: Նա նշել է, որ դա նշանակություն չունի:
«Նման հայտարարությունները ոչինչ են, քանի որ չեն կարող վնասել ո՛չ Ղրիմին, ո՛չ Ղրիմի ղեկավարությանը»,- վստահություն է հայտնել նախարարը:
«Մենք արդեն դրան սովորել ենք: Վերաբերվում ենք հանգիստ. ինչպես ցերեկն է փոխարինում գիշերվան, գիշերը՝ ցերեկվան, այնպես էլ տարբեր կազմակերպություններ և երկրներ հայտարարում են պատժամիջոցների մասին»,- նշել է Պոլոնսկին:
Նա նշել է, որ պատժամիջոցները ոչինչ չեն նշանակում ո՛չ Ղրիմի, ո՛չ էլ Ռուսաստանի համար: «Մոծակի փոքր խայթոցները չեն կարող մեզ կանգնեցնել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ուրբաթ ԱՄՆ ֆիննախը հայտնել էր թերակղզու ղեկավարության 7 ներկայացուցիչների և «Չեռնոմորնավթոգազի» դեմ պատժամիջոցների սահմանման մասին:










































