H&M ցանցի ղեկավար Քորլ Յոհան-Փեթերսոնը հայտարարել է, որ սպառումը կրճատելու կոչերը կարող են սարսափելի հետևանքների հանգեցնել, հաղորդում է Bloomberg-ը։
Նրա խոսքով՝ սպառումը կրճատելու համար թափ առնող շարժումը կարող է լուրջ սոցիալական սպառնալիք պարունակել՝ չնայած շրջալա միջավայրի վրա «ոչ մեծ դրական ազդեցություն կունենա»։
Պետերսոնը նշել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար պետք է օգտագործել բնապահպանական ինովացիաները։
Նրա կարծիքով՝ սպառման կրճատումը բացասական ազդեցություն կունենա աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական աճի վրա։









































