Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ինչպե՞ս ենք կորցրել Լելե-Թեփեի  բարձունքը, ովքե՞ր են մեղավորները․ Վովա Վարդանովն  ուշագրավ  հանգամանքներ է ներկայացնում

«Բալայանի  այդ  խոսքերի մեջ մի փոքր հակասություն կա, քանի որ ցանկացած հանդիպումից, ցանկացած բանակցություններից առաջ են նաև  սահմանային սրացումներ լինում, ինչը նշանակում է, որ ռազմական այդ սպառնալիքները միայն ներքին լսարանի համար չեն։ Ցանկացած սպառնալիք ունի թե´ ներքին, թե´ արտաքին սպառող։

Ինչ վերաբերում է առհասարակ Ադրբեջանի կողմից հրահրվող  այդ  սրացումներին, ապա դրանք  ավելի հաճախ  ուղղված են լինում մեր խաղաղ բնակիչների, բնակավայրերի, գյուղատնտեսական տեխնիկայի  վրա։ Սահմանամերձ գյուղերի վրա կրակելու և այդպիսով ճնշում գործադրելու փորձերի  միակ պատասխանը, որը կարող ենք մենք տալ, չիջնելով նաև այդ վայրենիության և լկտիության աստիճանին, որով հայտնի է թուրքը, դա մեր սահմանամերձ գյուղերը սահմանապահ գյուղ դարձնելն է, այսինքն՝ դա նշանակում է, որ սահմանամերձ շրջաններում ցանկացած գյուղ պետք է դառնա փոքրիկ ամրոց , որը հնարավորություն կտա  և´ թուրքի խուլիգանությունների դեմն առնել, և´ անհրաժեշտության դեպքում մեր զորքը  վերադասավորվել, եթե  թուրքերը մեծ ուժեր կիրառեն օրինակ այդ հատվածում և  ճղեն առաջնագիծը, իսկ որ առաջնագիծը  ճղել հնարավոր է՝ դա միանշանակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը՝  մեկնաբանելով  ՀՀ  պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի հայտարարությունները։

Հիշեցնենք, որ Գաբրիել Բալայանը օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում  խոսելով սահմանային իրավիճակի մասին նշել էր, որ  վերջին սրացումները կապված են երկկողմանի իրականացվող լայնամասշտաբ ինժեներական աշխատանքների հետ, սակայն հիմա  փոխնախարարի հավաստմամբ՝ իրավիճակը համեմատաբար  ավելի հանգիստ է ու մտահոգվելու խնդիր չկա։ Անդրադառնալով նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիևի կողմից վերջին շրջանում կրկին ակտիվացած ռազմական սպառնալիքներին ու պատերազմական գործողություններ վերսկսելու  հոխոռտանքներին, Գաբրիել Բալայանը նշել էր, որ դրանք պարբերաբար արվել են և արվելու են Ադրբեջանի ներքին լսարանի սպառման համար։

Վովա Վարդանովի հետ զրույցում անդրադարձանք նաև Ազգային Ժողովում  2016թ-ի ապրիլյան դեպքերն ուսումնասիրող  քննիչ հանձնաժողովի աշխատանքներին  ու  այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ Վերջինս  մի քանի օր առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ  հանձնաժողովի հերթական փակ լսումներից մեկի հրավիրյալը եղել է հակառակորդի հարձակման ժամանակ  Լելե-Թեփեի բարձունքի պաշտպանության գործողություններին մասնակցած  ՀՀ  ԶՈՒ ավագ սերժանտ, որը բավականին  ուշագրավ և միևնույն ժամանակ ցավալի տեղեկություններ է  հայտնել հանձնաժողովի անդամներին։ Թե ինչպես է  ադրբեջանական զինուժին հաջողվել գրավել այդ դիրքը, Քոչարյանը չէր մանրամասնել։ Մեզ հետ զրույցում Վովա Վարդանովն այս կապակցությամբ իրեն հայտնի որոշ տեղեկություններ ներկայացրեց։ Նրա համոզմամբ՝ դա տեղի է ունեցել պրոֆեսիոնալ, սակայն շատ հին բանակի մարտական պատրաստություն անցած զինվորականների պատճառով։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում