Քանի դեռ Հայաստանում Սահմանադրական դատարանի, այլ դատարանների վերաբերյալ կասկածներ կան, և օրենքը ոչ բոլորի համար է հավասար, Նաիրի Հունանյանի ազատման դիմումը նույնիսկ չի կարելի քննարկել։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած Յուրի Բախշանի այրին՝ Անահիտ Բախշյանը։









































