Նյույորքյան միջազգային ավտոսրահում Honda-ն մի շարք նորույթներ կներկայացնի: Մասնավորապես, կներկայացվի նոր կոմպակտ Honda կրոսովերը, որը հյուսիսամերիկյան շուկայում վաճառքի կհանվի արդեն ձմռանը, գրում է rosbalt.ru-ն:
Դրանից բացի, կներկայացվի նոր Fit մոդելը: Ամերիկացի գնորդները կկարողանան այն ձեռք բերել արդեն ապրիլի 14-ից:
Ավտոսրահում կներկայացվի նաև ASIMO-ի նոր սերունդը: Թարմացված մոդելը բազմաթիվ բարեփոխումներով է հագեցած: Մասնավորապես, ռոբոտը հնարավորություն ունի ավելի արագ շարժվել, ավելի սահուն բարձրանալ աստիճաններով, ցատկոտել, մեկ ոտքի վրա կանգնել, քայլելուց հեշտությամբ վազքի անցնել, երբ դրա անհրաժեշտությունը կա:





































