Անկարան նոր գործողություն կսկսի և Սիրիայի հյուսիս-արևելքը կազատագրի քրդական ստորաբաժանումներից այն դեպքում, եթե նրանք մնան Թուրքիայի հետ սահմանակից անվտանգության գոտում։ Այս մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը՝ հայտնում է NTV-ն։
Նա հիշեցրել է ավելի վաղ 30 կմ խորությամբ և 340 կմ ձգվող անվտանգ տարածքի շուրջ Ռուսաստանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների մասին։
«Այնուհետեւ Ռուսաստանի հետ կանցնենք համատեղ պարեկությանը։ Եթե 150 ժամվա ընթացքում տարածքները չմաքրվեն ահաբեկիչներից, ապա այդ գործընթացն ինքներս կիրականացնենք»,- ասել է նա։
Էրդողանը նաեւ հանդես է եկել սիրիացի փախստականների համար սահմանները բացելու սպառնալիքով, եթե Եվրոպան «չկատարի իր խոստումները»։ Բացի այդ, նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը խոստացել էր, թե քրդական ստորաբաժանումները կհեռանան Սիրիայի հետ սահմանից, սակայն իրականում դա այդպես էլ տեղի չի ունեցել։