Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայում զբաղված է նավթի արդյունահանմամբ՝ օգտագործելով սարքավորումներ, որոնք ներկրվել են` շրջանցելով պատժամիջոցները: Այս մասին շաբաթ օրը հայտարարություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Նավթի արդյունահանումն իրականացվում է այնպիսի սարքավորումների օգնությամբ, որոնք շրջանցում են բոլոր ամերիկյան պատժամիջոցները»,- նշել է նա:
Կոնաշենկովը հիշեցրել է, որ Վաշինգտոնը պաշտոնապես պատժամիջոցներ էր կիրառել Սիրիա նավթամթերքի մատակարարման նկատմամբ: Պատժամիջոցները տարածվում են ոչ միայն ամերիկյան, այլև յուրաքանչյուր այլ ընկերության վրա:








































