Ինքնաթիռի անհայտ ուղևորը սեղանի վրայից գողացել է հետևում նստած ուղևորի ճաշը և հայտնվել է տեսանյութում: Միջադեպի կադրերը հրապարակել է Express-ը:
Ուղևորը, որը նստած էր պատուհանի մոտ, նկարահանել է դիմացի նստատեղի ուղևորի ձեռքը, որը ձգվում էր դեպի բացվովի սեղանի վրա դրված ուտելիքը: Տեսանյութում երևում է, որ փոքրիկ դաստակը, որը բանջարեղեն էր վերցնում սկուտեղից, պատկանում է երեխայի:
Հաղորդվում է, որ տեսահոլովակի հեղինակը Բրայան Գրաբ անունով մարզիկ է:







































