70-ամյա Ֆինիջ Սոպաջորնը տառապել է վահանաձև գեղձի ուռուցքից և մահացել է հիվանդանոցում գտնվելու ժամանակ: Բժիշկը ընտանիքին թույլ է տվել վերցնել մարմինը՝ բուդդայական թաղման արարողությունը կազմակերպելու համար՝ գրում է The Sun-ը:
Դիակը դագաղի մեջ տեղափոխվել է տաճար, որտեղ պահվել է ցածր ջերմաստիճանում: Երեք օր անց հարազատները հավաքվել են թաղման արարողության համար, այնուհետև տեղի է ունեցել անհավատալի մի բան: Թովինը, սովորույթի համաձայն, նախքան դիակիզումը սկսել է խոնավ շորով սրբել կնոջ դեմքը և նկատել է, որ նա հազիվ նկատելի շնչում է, իսկ կոպերը դողում են: Տղամարդը մտածել է, որ իրեն խելագարի տեղ կդնեն, սակայն նրա հարսը, որ մասնագիտությամբ բժիշկ է, հաստատել է տղամարդու կասկածները։

Ընտանիքն անմիջապես շտապօգնություն է կանչել, և տատիկին անմիջապես ծածկել են ջեռակներով։ Ծեր կինը շնչում էր, նրա զարկերակը սկսել է բաբախել, բայց նա ոչնչի չի արձագանքել և չի կարողացել խոսել: Այժմ կնոջ վիճակը գնահատվում է որպես ծանր, և կանխատեսումները հիասթափեցնող են: Ըստ Թովինի՝ ինքը շատ ուրախ է, որ իր կինը ողջ է, և իրեն հասցրել է դա նկատել, հակառակ դեպքում սարսափելի է նույնիսկ մտածելը, որ կնոջը ողջ-ողջ դիակիզման կտանեին:









































