Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից փորձագետները հետաքննում են 2014-ին Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ իբր իրականացված քիմիական հարձակումների մասին հայտարարությունները՝ հայտնում է Times-ը:
Պարբերականը, հղում անելով բրիտանական չներկայացած աղբյուրներին, գրում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի զորքերի կողմից քիմիական հարձակումները կատարվել են Դամասկոսի արվարձաններում, որոնք վերահսկում էին զինյալները: Նախնական տեղեկություններով՝ քիմիական զենք չի օգտագործվել, սակայն օգտագործվել են արտադրական քիմիական նյութեր: Բրիտանացի փորձագետները պարբերականին հայտնել են, որ իրենք տեղեկություններ են հավաքում 2014-ի հունվար-ապրիլին տեղի ունեցած 4 այդպիսի քիմիական հարձակումների մասին:
Պարբերականի հաղորդմամբ՝ «իսրայելական կողմը այս շաբաթ հայտնել է մարտի 27-ին տեղի ունեցած 2 քիմիական հարձակումների մասին»:










































