Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու. դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 28-ին:
Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց էր կիրառվել գրավը և 20 մլն դրամի դիմաց ազատ էր արձակվել արգելանքից։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ ատյանում։
Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ: Գուրգեն Սարգսյանն ու Սուրեն Ավագյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Խոսքը փողերի լվացման, խոշոր չափով հարկերից խուսափելու և կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու կամ այդ հանցավոր արարքների կատարումը կազմակերպելու մասին է: