Friday, 26 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը

Մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից։

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակցի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2010-2017 թթ.։

Այսպես՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետը, չունենալով կարգադրիչ լիազորություններ, սակայն օժտված լինելով տնային այցելություններ կատարելու, սոցիալական աջակցություն ստանալու համար իրեն դիմած անձանց սոցիալական և նյութական պայմաններն ուսումնասիրելու, սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու, սոցիալական աջակցություն ստացողի կարիքները գնահատելու, նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու լիազորություններով, այսինքն` իրականացնելով պաշտոնատար անձ չհանդիսացող պետական ծառայողի գործառույթներ, իր գործունեության ընթացքում թույլ է տվել մի շարք չարաշահումներ, ինչի դիմաց իր՝ թվով 4 համագյուղացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն:

Մասնավորապես՝ համագյուղացիների օգտին հանրային ծառայողի՝ իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու` ընտանեկան նպաստ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը ժամանակին հաշվառելու, պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար անհրաժեշտ տվյալները հաշվառելիս ընտանիքին սոցիալապես անապահով և նպաստառության ենթակա ճանաչելու մասին առաջարկություն ներկայացնելու դիմաց որպես ապօրինի վարձատրություն անձամբ ստացել է տարբեր չափերի գումարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Որոշում է կայացվել՝ վերջինիս անվամբ հաշվառված շարժական գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նշենք, որ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու համար նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել նաև 4 անձի. նրանցից 3-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով, ևս մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 2-րդ մասով: Ոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` համաներման ակտի ուժով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում