Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Կայացել է ՄԻՊ ազգային ռազմավարության նախագծի հանրային քննարկումը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը:

Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության համատեղ ջանքերով՝ նպատակ ունենալով ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացն առավել մասնակցային դարձնելու:

Միջոցառմանը մասնակցել են պետական ու հասարակական հատվածը ներկայացնող շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:

Փոխնախարար Գրիգորյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ներկայացրել է Ռազմավարության հիմնական դրույթները՝ ընդգծելով, որ Ռազմավարության մշակման գործընթացում Նախարարությունը եղել է անկեղծ և ազնվորեն գնահատել է իրավիճակը՝ վեր հանելով բոլոր այն խնդիրները, որոնք առկա են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Փոխնախարարը հավելել է նաև, որ միայն խնդիրների հետ առերեսվելով է հնարավոր նախանշել առաջիկա տարիներին դրանց լուծման ճիշտ ուղիները:

Ամփոփելով բացման խոսքը՝ Քրիստիննե Գրիգորյանը միաժամանակ շնորհավորել է մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ հանրությանը ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահության ստանձման առթիվ՝ ընդգծելով, որ դա ևս մեկ քայլ է առ այն, որ Հայաստանն իրավունք սպառող երկրից վերածվում է իրավունք ստեղծող պետության: ՀՀ կառավարության կողմից նախագահության ստանձնումը հետագա իրենց խոսքում բարձր են գնահատել նաև քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ:

Հաջորդիվ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում