Պերուում ձերբակալվել են Մարդու հիմնարար իրավունքների ու հանուն համաներման շարժման 24 անդամներ: Շարժումը համարվում է «Սենդերո լումինոսո» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ձերբակալվածների թվում են Ալֆրեդո Կրեսպոն, Մանուել Ֆախարդոն ու Վալտեր Ումալան: Առաջին երկուսը փաստաբաններ են ու դատարանում պաշտպանում են կազմակերպության գաղափարախոս Աբիմաել Գուսմանին:
Հայտնի թարգմանիչ Ումալան երկրի նախագահ Օլյանտա Ումալայի եղբայրն է: Այս մասին հայտնել է անձամբ Պերուի նախագահը, որն այցով գտնվում է Կանադայում:
«Մարդկանց, որոնք առնչություն ունեն նման կարգի հանցագործությունների հետ, անհրաժեշտ է որսալ ու վնասազերծել՝ անտեսելով անուններն ու շնորհները: Ակնհայտ է, որ Պերուում դատական հետապնդման համար անձեռնմխելիներ չկան»,- ասել է նախագահը գրավոր հայտարարության մեջ:









































