Թուրքիայի Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել օրենսդրական ակտի մասը, որը նախատեսում էր իշխանությունների կողմից դատական մարմինների վերահսկողությունը, հայտնում է Reuters-ը:
Խոսքն այն հոդվածները չեղյալ հայտարարելու մասին է, որոնք արդարադատության նախարարին լիազորություն էին տալիս Դատավորների և դատախազների գերագույն խորհրդի նկատմամբ, որը, մասնավորապես, նշանակում է վերահսկել դատավորներին, ասված է հաղորդագրության մեջ: Գործակալությունը նշում է, որ այդ լիազորությունները չեղյալ հայտարարելը կհարվածի կառավարության բարեփոխմանը, ինչը դիտվում է որպես երկրի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ կոռուպցիոն սկանդալը ճնշելու փորձ:
Հունվարի սկզբին Թուրքիայի իշխանություններն աշխատանքից ազատեցին Անկարայի 350 ոստիկանի: Սա՝ կոռուպցիոն սկանդալի ֆոնին, երբ անցած տարվա դեկտեմբերի 17-ին ոստիկանությունը կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով մի քանի տասնյակ մարդու ձերբակալեց, նրանց թվում՝ գործարարների և որոշ նախարարների որդիների:






































