Monday, 15 06 2026
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը

Ավանը պետք է օրինակ դառնա մյուս վարչական շրջանների համար

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հերթական աշխատանքային շրջայցը Ավան վարչական շրջանում էր:

Քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ, քաղաքապետը նախ ծանոթացել է Աճառյան 18-22 շենքերի բակում կատարված աշխատանքներին: Այս տարածքը բոլորովին վերջերս է համալրել Ավան վարչական շրջանի բարեկարգ և օրինակելի բակերի շարքը: Տեղադրվել են նստարաններ, աղբամաններ և զրուցարան, տարածքն էլ բարեկարգվել ու ասֆալտապատվել է` բակը վերածելով յուրատեսակ հանգստի գոտու: Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքից, Կարեն Կարապետյանը հանձնարարել է վարչական շրջանի ղեկավարին մշակել և ներկայացնել տարածքում ոռոգման ցանցի անցկացման և թեք տանիք ունեցող շենքերի կտուրների նորոգման ծրագիր: Իսկ բարեխիղճ աշխատանքի համար, որպես խրախուսանք, քաղաքապետը խոստացել է համատիրությանը նվիրել խոտ հնձող ժամանակակից սարքավորում:

Կարեն Կարապետյանին գոհացրել են նաև Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանում գտնվող «Ընտանիքի այգում» կատարված աշխատանքները, որտեղ խնամված ու ծաղկային ձևավորումներով հագեցած էին բոլոր սիզամարգերն ու ծառուղիները: Այս համատիրության վարձավճարների հավաքագրման ցուցանիշը ևս արժանացել է քաղաքապետի գնահատանքին: Այդ ցուցանիշն այստեղ կազմում է շուրջ 85 տոկոս, ինչն, ի դեպ, եզակի երևույթ չէ Ավան վարչական շրջանում: Ծանոթանալով ու գնահատելով Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանում կատարված աշխատանքները, Երևանի քաղաքապետը նաև նկատել է, որ բակն ավելի կընդլայնվի ու տեսքն էլ կամբողջանա, երբ ցանկապատերից ազատվեն բոստանային տարածքները։ Ըստ այդմ, այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տանելու հստակ հանձնարարականներ են տրվել:

Քաղաքապետի աչքից չի վրիպել նաև Նարեկացի թաղամասի 32-ից 37 շենքերի բարեկարգ բակը, որտեղ ստեղծված են բակային հանգստի բոլոր պայմանները թե երեխաների, և թե մեծերի համար: Այստեղ է տեղակայված «Նարեկ» հուշարձանը, որն, իր տեսակի մեջ ճարտարապետության եզակի նմուշներից է: Բակում գործում է նաև շախմատի դպրոց: Կարեն Կարապետյանը համատիրության նախագահին և բնակիչներին շնորհակալություն է հայտնել հոգատար վերաբերմունքի համար և խոստացել նվիրել նոր խոտհնձիչներ և բակի բարեկարգման ու խնամքի համար անհրաժեշտ այլ սարքավորումներ:

Վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին ներկայացրել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի հարակից հատվածում իրականացվող բարեկարգման աշխատանքները, նշելով, որ շուտով եկեղեցու տանիքն էլ կվերանորոգվի:

Առանձնահատուկ հոգածություն է դրսևորվում նաև «Սայաթ – Նովա» թաղամասի բարեկարգմանն ու կանաչապատմանը: Կանաչ տարածքներն ու ծաղկանոցները ամենօրյա ուշադրության կենտրոնում են: «Իսահակյանե թաղամասում էլ քաղաքապետն ականատես է եղել ճեմուղիների ձևավորման ընթացող աշխատանքներին: Բակային խաղերը, նստարաններն ու զրուցարաններն այստեղ վաղուց արդեն իրականություն են: Այս տարի տեղադրվել են նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տրամադրած մարզասարքերը: Ծավալված աշխատանքներից քաղաքապետն այստեղ էլ է գոհ է մնացել ու խոստացել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող շքամուտքերի բարեկարգման աշխատանքների շրջանակում օժանդակել:

Ավան վարչական շրջան կատարած շրջայցից հետո վարչական շրջանի աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների համար, ընդգծել է, որ աղբահանության և կանաչապատման ուղղությամբ վարչական շրջանում կատարված աշխատանքներն իրավամբ պետք է օրինակելի դառնան մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում