ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին Կոնգրեսին Է ներկայացրել «օտարերկրյա ազդեցության չարամիտ գործողություններին ու արշավներին» հակազդելու իր վարչակազմի ռազմավարությունը: ԱՄՆ-ի ղեկավարի համապատասխան նամակը տարածել Է Սպիտակ տունը։
«Սույնով ուղարկում եմ օտարերկրյա ազդեցության չարամիտ գործողություններին ու արշավներին հակազդելու ռազմավարությունը»,- ասված Է ուղերձում: ԱՄՆ-ի 2019 ֆինանսական տարվա (երկրում ավարտվել Է սեպտեմբերի վերջին) պաշտպանական բյուջեն նախագահին պարտավորեցնում Էր համապատասխան փաստաթուղթ ներկայացնել օրենսդիրներին:
Սպիտակ տունը չի հրապարակում այդ ռազմավարությունը, ինչպես եւ մի շարք այլ փաստաթղթեր, որոնք պահանջում են Կոնգրեսի անդամները: Մինչդեռ օրենսդիրները կարող են ընդունել համապատասխան որոշում եւ հրապարակել ռազմավարությունը։







































