Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Մասնավոր բժշկական կենտրոնների հետ ունենալու ենք եռակողմ պայմանագրեր, և եթե այդ կենտրոններն ունենան զորահավաքային առաջադրանք, պետք է մասնակցեն, հետևաբար այդ կենտրոններին պետք է պատրաստենք և կրթենք՝ ներգրավելով ամբողջ գործընթացի մեջ»,- ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցի ասաց առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































