Համաշխարհային բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան հրապարակել են Doing Business-2020 վարկանիշային աղյուսակը։
Բիզնեսի համար ամենաբարենպաստ պայմաններ ստեղծելու հարցում համաշխարհային առաջատարը Նոր Զելանդիան է։ Երկրորդ տեղում Սինգապուրն է։ Հոնկոնգը բարձրացել է երրորդ հորիզոնական՝ չորրորդում թողնելով Դանիան։ Նրանց հաջորդում են Հարավային Կորեան, ԱՄՆ-ն, Վրաստանը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Շվեդիան։
Հայաստանը վարկանիշային աղյուսակում դիրքերը զիջել է 6 կետով՝ 41-ից հասնելով 47-ի։ Թուրքիան և Ադրբեջանը համապատասխամաբար 33-րդ և 34-րդ տեղերում են։
Ռուսաստանը 28-րդ հորիզոնականում է։










































