Իրանի պատմության մեջ առաջին անգամ կանայք կդառնան ֆուտբոլային խաղի մեկնաբաններ, հայտնում է IRNA գործակալությունը:
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները մեկնաբանելու են Չեմպիոնների լիգայի լոնդոնյան «Չելսիի» և ամստերդամյան «Այաքսի» խաղը: Թիմերի հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Ամստերդամում, ռադիոեթերում կլուսաբանեն Գելարե Նազեմին և Նիլուֆար Արդալանը:
Իրանում երկրպագուհիներին 40 տարվա ընթացքում արգելվել է մասնակցել տղամարդկանց թիմերի ֆուտբոլային խաղերին: 2018 թ.-ի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ Իրանի իշխանությունները համաձայնեցին զիջումների գնալ և նրանց թույլ տվեցին ներկա գտնվել Թեհրանի «Ազադի» մարզադաշտում, որտեղ կանայք դիտում էին ազգային հավաքականի մասնակցությամբ խաղերի հեռարձակումը:
Եվ ահա վերջերս, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարողացան ներկա լինել Իրանի և Կամբոջայի հավաքականների հանդիպմանը: