Tuesday, 28 05 2024
Կապանի քաղաքապետի ավտոմեքենան հրդեհելու գործով կա ձերբակալված. ՔԿ
Ռուսաստանն այլևս բացահայտ աջակցում է Գալստանյանին
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին
00:45
Զախարովան հակադարձել է Մակրոնին
-
00:40
Աղետի հետևանքները. պետության ֆինանսական բեռը խիստ ծանրացավ
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակը
«Սառեցված» սրբազանի հայտարարած վճռական փուլը. կա՞ ծրագիր
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ոստիկանը պետք է պաշտպանված լինի հակասոցիալական տարրերի հարձակումներից. չհաճոյանա՛լ կրիմինալին
Գալստանյանին պետք գալո՞ւ է բերետավորների ծառայությունը, եթե վարչապետ դառնա
Հանդիպել է նախկին կնոջը, վիճել, ապա հրդեհել է մեքենան․ կինը փախել է
Տավուշի թեմի նոր առաջնո՞րդ պետք է նշանակվի. հարց՝ Գալստանյանին
Ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու աղետը կառավարության վրա, մեծ վնասներ ենք կրել, մի մասը տեսանելի չէ
Կայացել է Նավասարդ արքեպսկ․ Կճոյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցի քննությունը
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Ինչ ասես՝ հասնում է նրան ասելու. Գալստանյանը արձագանքում է ոստիկանապետին
23:00
Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիևին ֆրանսիական զենք մատակարարելու հարցը
Միրզոյանը և Սիֆրեդին քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ գործընկերության հարցեր
Մոսկվան սրբազանյան շարժմանը չի՞ վստահում
Վրաստանի իշխող էլիտան այս օրենքով ձգտում է մաքսիմալ իշխանության. ընդդիմությունը միավորվում է
Մուրա՛դ Փափազյան, էդքան լավն է Ռուսաստանը, ինչո՞ւ ես Ֆրանսիայում, վերցրու տնեցիքին, գնացեք Սիկտիվկար
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնում 800 մ երկարությամբ թունելի ոչնչացման մասին
Արցախցիների վերադարձի ճանապարհը Հաագայով է, այլ ոչ՝ Ոսկեպարով
Արագ տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով
21:30
ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին
Մենք կանենք ամեն ինչ, որ Հայաստանը դառնա Եվրոպայի լիիրավ անդամ. Նատալի Լուազո
21:20
ԵՄ արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետևանքները կքննարկեն հունիսին
21:10
Իռլանդիայում կփակվեն Ուկրաինայից փախստականների տեղավորման որոշ կենտրոններ
Հայաստանի ակնկալիքները ԱՄՆ հայկական լոբբիից
Փարիզը գիտե, որտեղից է փչում Բաքվի քամին

Արտակարգ ներքաղաքական դրություն

Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին որոշման հետաձգումը Հայաստանում ստեղծել է գրեթե արտակարգ քաղաքական իրավիճակ, կամ ավելի շուտ` բացահայտել այդ իրավիճակը:

Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին ՍԴ որոշումից հետո իշխանությունները փորձում էին ապակողմնորոշել հասարակությանը, և նրանց զգալիորեն հաջողվել էր խառնաշփոթ իրավիճակ և տրամադրություններ ստեղծել հասարակության շրջանում, երբ մարդիկ չգիտեն ի վերջո ինչ անել՝ վճարե՞լ ապօրինի և հակասահմանադրական ճանաչված պարտադիր գումարները, թե՞ ոչ: Սակայն քաղաքացիներին անորոշության և խառնաշփոթի մատնող իշխանությունները այսօր ակնհայտորեն իրենք են խառնաշփոթի մեջ, ինչի մասին են վկայում նոր վարչապետի նշանակման շուրջ բանակցությունները:

Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, ըստ էության, շոկային վիճակում հայտնված քաղաքական դաշտում բոլորը կողմնորոշվեցին մեկ-երկու օր հետո: «Հրաշալի քառյակը» սկսեց տարածել, որ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը պայմանավորված էր շուրջօրյա հանրահավաքների իր սպառնալիքով, իսկ իշխանություններն էլ սկսեցին տարածել տեղեկություններ, որ վարչապետի պաշտոնանկությունը նախապես պլանավորված էր, պարզապես հետաձգվել էր Սերժ Սարգսյանի ցանկությամբ: Այս ամենին զուգահեռ` ինտենսիվ տեղեկություններ սկսեցին տարածվել, որ գրեթե որոշված է, որ նոր վարչապետը Հովիկ Աբրահամյանն է լինելու` որպես, այսպես ասած, քառյակի համար էլ ընդունելի թեկնածու՝ հատկապես, որ նա Գագիկ Ծառուկյանի է խնամին է և այսպես ասած` ներիշխանական կամուրջ իշխանության թևերի միջև:

Եվ ահա, այս տեղեկատվական ալիքներից հետո հանկարծ պարզվում է, որ ՀՀԿ ԳՄ նիստում Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը չի հաստատվում և առնվազն հետաձգվում է, ընդ որում` բացակայում է որևէ հոդաբաշխ բացատրություն այն մասին, թե ինչու է հետաձգվում, կամ ընդհանրապես նրա անունից բացի` այլ անուն կա՞, թե՞ չկա: Այս իրավիճակում չափազանց խոսուն է այն, որ Հովիկ Աբրահամյանի մասին որոշման հետաձգմանը զուգահեռ, ըստ էության արտակարգ հավաք է կազմակերպվում Գագիկ Ծառուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան-Ստեփան Դեմիրճյան ֆորմատով: Առաջին հարցը, բնականաբար, բոլորի մոտ դա էր՝ ո՞ւր են դաշնակները: Իսկ դաշնակները երեկ հայտարարել են՝ Արմեն Ռուստամյանի բերանով, որ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցություններում քննարկել են սկզբունքների և ծրագրերի, հայտնի 7 կետերի հարցերը, իսկ անձերի անուն չեն շոշափել: Սա, բնականաբար, հարց է առաջացնում՝ Դաշնակցությունը լքո՞ւմ է քառյակը, թե՞ քառյակն է որոշել առաջին դեմքերի մակարդակով հավաքվել առանց Դաշնակցության:

Հարցերն ընդհանրապես շատ են, և ինչպես երևում է` չկան պատասխաններ, ըստ որում` ոչ միայն պատասխաններ հասարակության համար, այլ նաև սուբյեկտներն` իրենք իրենց: Այլ կերպ դժվար է պայմանավորել ապրիլի 10-ի, ըստ էության, արտակարգ ներքաղաքական դրությունը: Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը դարձել է տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիայի, թյուրըմբռնումների կամ էլ պարզապես հընթացս խախտվող պայմանավորվածությունների զոհ: Թե հատկապես ով է այդ ինչ-որ մեկը` դժվար է ասել: Չի բացառվում, որ զոհ են բոլորը, և ըստ էության` տեղի է ունեցել մի բան, որը Հայաստանից դուրս է: Սա ամենևին անհավանական վարկած չէ, սակայն մյուս կողմից` ոչ ավելի հավանական, քան ներքին այլ պատճառներ ենթադրող վարկածները:

Համենայնդեպս, փաստերի և հստակ տեղեկատվության բացակայությունը հանրությանը բացի տարաբնույթ ենթադրություններից, այլ մեկնությունների հնարավորություն չի տալիս: Եվ միայն ժամանակի ընթացքում կարող է պարզ դառնալ, թե ով է ում կանգնեցրել փաստի կամ անակնկալի առաջ, կամ ով է ում «գցել»: Կա՛մ Սերժ Սարգսյանն է վերջին պահին հրաժարվել Հովիկ Աբրահամյանից, կա՛մ պարզ է դարձել, որ նա ընդամենը խորամանկել է նրա թեկնածության մասով, կա՛մ էլ քառյակը կամ չորսից մեկն են խախտել ինչ-որ պայմանավորվածություններ, ինչի պատճառով էլ Սերժ Սարգսյանը հրաժարվել կամ առկախել է Աբրահամյանի նշանակումը, մինչև կստանա հարցերի պատասխաններ ու որոշակի երաշխիքներ հետագա էքսցեսներից ապահովագրվելու մասով:

Չի բացառվում նաև հասարակությանը գլոբալ առումով գցելու տարբերակը՝ քաղաքական խաղարկային ժանրի հերթական ակտով հանդերձ: Զուգահեռաբար, պակաս հավանական չէ նաև տարբերակը, որ կողմերը պարզապես չեն եկել որևէ հարցում վերջնական համաձայնության, և ըստ էության արտակարգ իրավիճակ գոյություն չունի, և ընդամենը գնում է հայկական քաղաքականության համար միանգամայն սովորական դարձած «մաքոքային» ինտրիգների մի գործընթաց, որտեղ հապշտապությունն ուղղակի պայմանավորված է նրանով, որ վարչապետի պաշտոնում նշանակման համար կան սահմանված հստակ ժամկետներ, որոնք սպառվում են, իսկ դիմացն էլ շաբաթ-կիրակի է:

Համենայնդեպս, որքան ծավալվում են այդ իրադարձությունները և որքան ակնհայտ է դառնում դրանց ստվերային, կուլիսային բնույթը, այնքան ակնհայտ է դառնում մի բան՝ որ նոր վարչապետի հարցում ամենավերջինը, որ քննարկման ենթակա է, կամ միակ բանը, որն ընդհանրապես քննարկման ենթակա չէ, դա հասարակության շահն է, հասարակության համար կարևոր առաջնահերթությունները, որոնց հրապարակային դիտարկման պայմաններում պետք է անցներ կառավարության հրաժարականից հետո սկսվելիք քաղաքական գործընթացն ընդհանրապես: Բայց այն, ինչպես միշտ, անցնում է պալատական ինտրիգների բուռն մթնոլորտում, որում ժողովրդական «խրճիթների» մասին հիշելու ո՛չ ժամանակ կա, ո՛չ ցանկություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում