Ուրբաթ օրը Կորեական թերակղզու հարավում կմեկնարկեն ամենամյա ամենախոշոր զորավարժությունները՝ Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի և ԱՄՆ-ի Thunder Max-ի մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Երկշաբաթյա զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել մարտեր՝ 8 գերարագ ինքնաթիռների մասնակցությամբ, ինչպես նաև հակառակորդի օդային պաշտպանությունը չեզոքացնելու ծրագրեր: Բացի այդ, դաշնակիցները կսկսեն հարվածել նաև պայմանական հակառակորդի բազաներին: Զորավարժությունները կներառեն հանրապետության ողջ տարածքը:
Զորավարժություններին կմասնակցեն 103 ռազմական ինքնաթիռներ, 1.4 հազար մարդ: Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը կներկայացնեն F15K, KF16 և F4E հիսուն կործանիչներ: ԱՄՆ-ը կցուցադրի F15 և F16 կործանիչներ:







































