Կիևի իշխանությունները չեն ծրագրում ԱՄՀ հատկացրած առաջին տրանշն օգտագործել Ռուսաստանի պարտքը վճարելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը՝ գրում է ITAR-TASS-ը:
«Գումարները, որոնք մենք կստանանք, կբաժանվեն Ազգային բանկի ռեզերվների և պետական բյուջեի միջև, և այդ գումարները նպատակային կլինեն: Այնպես որ՝ մենք չենք ծրագրում դրանք ծախսել Ռուսաստանի պարտքը վճարելու վրա: Ծայրահեղ դեպքում՝ գումարների առաջին մասը»,- ասել է նա:










































