Ֆրանսիական «Մոնակո»-ի փոխնախագահ Վադիմ Վասիլևը չի թաքցրել իր զարմանքը տարածված այն տեղեկություններից հետո, ըստ որոնց՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը գլխավորելու է ֆրանսիական ակումբը:
«Ես զարմացած եմ այդ տեղեկություններով,- Վասիլևի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: – Ես արդեն ասել եմ, որ Ռանիերիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2015 թվականը: Ռանիերին ջանասիրաբար աշխատում է, որպեսզի թիմը հասնի մրցաշրջանից առաջ դրված նպատակներին: Բոլոր այդ խոսակցություները ոչ մի հիմնավորում չունեն»:
Նշենք, որ տարբեր ժամանակներում իսպանական լրատվամիջոցներում Զիդանի անձի շուր լուրեր էին տարածվում, որ ֆրանսիացին կարող է գլխավորել «Մոնակո»-ն, ներկայիս գլխավոր մարզիչ Կալուդիո Ռանիերի պայմանագրի ժամկետի ավարտից հետո:









































