Մեծ Բրիտանիան, Լեհաստանն ու Շվեդիան հանդես են եկել առաջարկությամբ՝ Ուկրաինա ԵՄ ոստիկականական առաքելություն ուղարկել՝ երկրում իրավապահ մարմինների ամրապնդման համար, գրում է EU Observer պարբերականը։
«Ուկրաինայում իրավունքի գերակայության նկատմամբ վստահության վերականգնումը չափազանց անհրաժեշտ է հետագա կայունության համար։ Մենք առաջարկում ենք իրավասության բարձրացման առաքելություն, որի նպատակը կլինի ոստիկանության ու դատական համակարգին աջակցությունը»,- ասվում է երեք պետությունների համատեղ հայտարարությունում։
Առաքելությունը ներառելու է «մոնիտորինգ, հրահանգավորում և խորհրդատվություն», ինչպես նաև «ռազմավարական խորհուրդներ»։ Նշվում է, որ երկրներն առաջարկում են առաքելությունն ուղարկել 2014-ի հունիսին։ Ենթադրվում է, որ այն կգործի ոչ միայն Կիևում, այլև շրջաններում։