Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյա աշխատանքը: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կողմից ներկայացված՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Առաջարկում եմ, որ եթե զինծառայողը սպանվել է, նրա ընտանիքը ստանա փոխհատուցում՝ առանց լրացուցիչ քաշքշուկների»,- ասաց Գորգիսյանը՝ հավելելով, որ կան ընտանիքներ, որոնց դեպքում ամուսնությունը չի գրանցվել, կամ զինծառայողը, հնարավոր է, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ երեխայի հայրությունը չի ճանաչել:
Նախագիծը գլխադասային հանձնաժողովի կողմից բացասական եզրակության է արժանացել: Ինչպես նշեց «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ այս նախագիծը բարի ցանկություն է՝ շարադրված թղթի վրա. «Չկա որևէ ուսումնասիրություն, որևէ հաշվարկ»:
Մանրամասները՝ տեսանյութում: