Ղրիմում տիրող իրավիճակը կարող է տարածաշրջանում «դոմինոյի էֆեկտ» առաջացնել, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, հայտնոմ է թուրքական Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ԱԳՆ-ը կարծում է, որ Ղրիմի իրադարձությունները կարող են բացասաբար անդրադառնալ Աբխազիայում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա:
Դավութօղլուն նաև նշել է, որ Թուրքիան կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները:
Աշխարհի շատ երկրների մեծ մասը չի ճանաչել մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները: