Wednesday, 01 07 2026
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել

Վիտալի Բալասանյանի սադրանքը կամ՝ ռուսական ինտերվենցիայի նախապատրաստում

Վստահ եմ՝ ամբողջ Ղարաբաղում չի գտնվի տասը մարդ, որ Բալասանյան Վիտալիկի տեսակետները պաշտպանի. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման դիրքորոշում է հայտնել ազատամարտիկ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին՝ ուղղված Հայաստանի իշխանություններին:

Մանվել Ղազարյանն իր այս դիրքորոշմամբ եզակի չէ, նույնիսկ Արցախի իշխանությունները պաշտոնապես սահմանազատվում են Վիտալի Բալասանյանից, համենայնդեպս՝ Բակո Սահակյանի մամլո խոսնակը հայտարարել է, թե չի կարելի նույնացնել պաշտոնական Ստեփանակերտն ու պաշտոնաթող գեներալին։

Այս համատեքստում Բալասանյանը նույնանում է Հայաստանի նախկին համակարգի հետ՝ փաստորեն դառնալով նրա թեկնածուն Արցախի նախագահական առաջիկա ընտրություններում։ Նման հեռանկարը Բալասանյանին գրեթե զրկում է նախագահ ընտրվելու հնարավորությունից։ Մի կողմից՝ Արցախում չի կարող լինել ղեկավար, որը բացահայտորեն հակադրվում է պաշտոնական Երևանին՝ Հայաստանի գործող վարչապետին մեղադրելով հանցագործության մեջ, մյուս կողմից՝ Արցախի հասարակությունն ունի նույն մենթալ մտածողությունը, արժեհամակարգը ու երկու տարի հետո չի կարող կատարել ընտրություն, որը հակոտնյա է թավշյա հեղափոխության օրակարգին։

Սրանք աքսիոմատիկ ճշմարտություններ են, որոնք հասու են եթե ոչ՝ գեներալ Բալասանյանին, ապա գոնե այն մարդկանց, որոնք վերահսկում են նրա քաղաքական վարքագիծը կամ նույնիսկ ուղղորդում են Արցախի ԱԽ նախկին քարտուղարին։

Այս համատեքստում Բալասանյանը ոչ թե ընտրական կամպանիայի մասնակիցներից մեկն է, այլ ռևանշիզմի խորհրդանիշը, մի կերպար, որի միջոցով Հայաստանի պարտված քրեաօլիգարխիան, իսկ գուցե նաև նրա ռուսական հովանավորները փորձելու են ռևանշի հասնել հայկական հեղափոխության նկատմամբ։ Այս իմաստով, ինչքան էլ տխուր է խոստովանելը, արցախյան պատերազմի հերոսն ու լեգենդար հրամանատարն իջել է իշխանության յուրացման մեջ մեղադրվող Հրայր Թովմասյանի մակարդակին, որը նույնպես ոչ թե սուբյեկտ է, այլ միջոց, որի միջոցով նախկինները փորձում են հաշվեհարդար տեսնել գործող կառավարության նկատմամբ։

Մենք միշտ այն կարծիքին ենք եղել, որ պետք է հարգել Արցախի սուբյեկտությունը՝ հատկապես ներհայկական հարաբերություններում, ու ավելին՝ արկածախնդրական ու չհաշվարկված ենք համարել բոլոր այն հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դրել ԼՂՀ ինքնիշխանությունը՝ վերջինիս նույնացնելով Հայաստանի մարզի հետ։ Մյուս կողմից՝ նույնքան վտանգավոր է, երբ Արցախի անկախության թեզը զարգացվում է Հայաստանի հետ հակադրության համատեքստում։ Դա ինքնին ինքնիշխանության գաղափարի խեղաթյուրում է՝ իր մեջ պարունակելով Արցախի ռուսաֆիկացման վտանգավոր հեռանկար։

Վիտալի Բալասանյանը հենց այդ շեշտադրումներով է վարում իր ընտրական կամպանիան՝ կամա թե ակամա դառնալով ոչ միայն Հայաստանի ռևանշիստների խոսնակը, այլև «հինգերորդ շարասյան» գործող անձը, որն Արցախում իր սադրիչ վարքագծով հող է նախապատրաստում ռուսական ինտերվենցիայի իրականացման համար։ Դժվար է պատկերացնել, որ այս «առաքելությունը» կատարում է մի մարդ, որը պատերազմի ժամանակ Արցախի ինքնիշխանությունը պաշտպանել է նաև ռուսական կայսերականության ոտնձգություններից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում