Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ՍԴ-ի՝ ԱԺ-ի դիմումը վարույթ չընդունելը դեմարշ էր խորհրդարանի նկատմամբ

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը շարունակում է մտահոգությունների տեղիք տալ և նոր լուծումների փնտրտուքի առիթ դառնալ։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ ուղարկված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագիծը, դրա մերժումը հարված էր՝ ուղղված իշխանություններին, չնայած ԱԺ «Իմ քայլ»-ի պատգամավորները հարցազրույցների ժամանակ նշում էին, որ ՍԴ-ի քայլը կանխատեսելի էր։

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համաձայն է, որ ՍԴ-ի մերժումը կանխատեսելի էր, և դա պետք է ԱԺ-ն հաշվի առներ անպայման։ «Սկզբից դրվեց ՍԴ անդամների լիազորությունների վիճարկելիության հարցը, ինչը նրանց համախմբեց։ Սկզբից նշվում էր, որ երկու դատավոր կա, իսկ անդամները դատավորներ չեն։ Հիմա նախկինում արտահայտված տեսակետն առ այն, որ ՍԴ անդամները դատավորներ չեն, և անդամներն ու դատավորները տարբեր կարգավիճակներ են, ուստի նրանք իրավունք չունեն որպես դատավորներ պաշտոնավարել, ԱԺ-ն հերքեց իր դիմումով։ Արժե՞ր դիմել ՍԴ-ին և այդ քայլով լեգիտիմացնել նրանց, եթե նախկինում ԱԺ-ի մեծամասնությունն արտահայտում էր այն տեսակետը, որ բացի երկուսից, մյուսները ՍԴ դատավորներ չեն և իրավունք չունեն որոշումներ կայացնել։ Արժե՞ր հրաժարվել այդ դիրքորոշումից և դիմել Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի հարցով, միաժամանակ ճանաչել ՍԴ անդամների լիազորությունները՝ հանուն այն բանի, որ մերժվեն։ Չէ՞ որ նախօրոք հայտնի էր, որ ՍԴ-ն կմերժի այդ դիմումը։

Իհարկե, հնարավոր չէր ենթադրել, որ ՍԴ-ն այդպիսի բացահայտ անհարգալից վերաբերմունք կցուցաբերի մի գումարման խորհրդարանի դիմումի նկատմամբ, որն ընտրվել է ժողովրդի արդար քվեով, որի ընտրության արդյունքները լեգիտիմ են, և որի ճնշող մեծամասնությունը ՍԴ-ին հասցեագրված այդ դիմումին կողմ էր քվեարկել (բացի քվեարկությանը չմասնակցած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, որը ցույց տվեց, որ մաս է կազմում ռևանշիստական ուժերին)։

Սահմանադրական դատարանը պարտավոր էր քննարկել այդ հարցը, սակայն նույնիսկ վարույթ չընդունեց այդ դիմումը, ինչը դեմարշ է ԱԺ-ի դեմ, չարդարացված դեմարշ, չնայած ԱԺ-ն է ձևավորել ՍԴ-ն՝ ներկայիս կազմով։ ԱԺ-ի վերջին ընտրություններն այն եզակի դեպքն էին, երբ որևէ մեկը չդիմեց ՍԴ, չվիճարկեց ընտրությունների լեգիտիմությունը։ Եվ թեկուզ այդ հանգամանքը պետք է ստիպեր ՍԴ-ին հարգալից վերաբերմունք ցուցաբերել ԱԺ-ի նկատմամբ, քննարկման վերցնել դիմումը և դրանից հետո միայն մերժել։ Իսկ այդ կերպ մերժումը չափազանց մտահոգիչ է և ապացուցում է, որ ՍԴ-ն այդ կազմով ադեկվատ չէ այն նոր իրավիճակին, որը ստեղծվել է երկրում հեղափոխության շնորհիվ, և որը նպատակ ունի լիարժեքորեն համապատասխանեցնել երկրում ընթացող պրոցեսները ժողովրդավարության չափանիշներին»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետը։ Հմայակ Հովհաննիսյանը նկատում է, որ ՍԴ-ն այն ինստիտուտն է, որ առավելագույնը երաշխավորված է տարբեր ազդեցություններից։ «Եթե հաշվի առնենք իշխանությունների տարանջատման սկզբունքը, ապա ՍԴ-ն առավելագույն երաշխիքներ ունի իր գործունեության ինքնուրույնության ու անկախության ապահովման առումով»,- ասաց քաղաքագետը։ Հմայակ Հովհաննիսյանը հիշեց 90-ականներին Արևմուտքի անվերապահ աջակցությունը վայելող ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինին, որը, այդուհանդերձ, չկարողացավ Սահմանադրական դատարանին պարտադրել՝ ընդունելու ՌԴ հին օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը ցրելու օրինականությունը։

Ինչպե՞ս դուրս գալ ստեղծված փակուղուց։ Քաղաքագետը հույսով է, որ որոշակի հեռանկար ունի ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը՝ ուղղված Գլխավոր դատախազությանը։

«Պետք է պարզել, թե ինչպես եղավ, որ ՍԴ-ն հեղափոխությունից հետո էլ մնաց նախորդ հանցագործ վարչախմբի կամակատարը։ Եվ դրա համար պետք է ՍԴ-ի ձևավորման օրինականության հիմքերը պարզել՝ արդյոք դրանք օրինակա՞ն են, թե՞ ոչ։ Եվրոպական կառույցները շատ զգայուն են դատարանների նկատմամբ ձեռնարկվող այս կամ այն քայլի հարցում։ Դուք գիտեք, թե ժողովրդավարական երկրներում ինչ նշանակություն է տրվում իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքին և դատարանների անկախության ինստիտուտին։ Դրա համար դատական իշխանությանը վերաբերվող բոլոր քայլերը դառնում են միջազգային կառույցների նախանձախնդրության առարկա»,- արձագանքեց Հմայակ Հովհաննիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում