Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին չի դադարում երկրպագուներին զարմացնել իր գեղեցկությամբ։ Վերջերս նա կտրուկ փոխել է ոճը՝ հրաժարվելով շքեղ, երկար վարսերից՝ ընտրություն կատարելով հօգուտ նորաձև կարճ կտրվածքի։ «Դրակուլա» ֆիլմի աստղը նոր կերպարում լուսանկարվել է ֆրանսիական «Numéro» պարբերականի ռուսական տարբերակի դեկտեմբերյան համարի շապիկի համար։
Վենսան Կասելի նախկին սիրելին ֆոտոշարքի համար էլեգանտ կերպար է ընտրել՝ խորը լանջաբացվաքծով սպիտակ զգեստ։
Դերասանուհին հագուստը համադրել է պարզ վզնոցի հետ։
Ամսագրի Instagram-ի պաշտոնական էջում նշվում է, որ ընթերցողներին դերասանուհու հետ ծավալուն հարցազրույց է սպասվում, ինչպես նաև բացառիկ լուսանկարներ։ Հնարավոր է՝ Բելուչին լրագրողներին պատմել է, թե ինչու է փոխել իմիջը։