Չիլի պղպեղի մեջ պարունակվող կապսաիցին նյութը, որը դրան կծվություն է տալիս, կարող է ազդել թոքերի քաղցկեղի մետաստազների վրա՝ նվազեցնելով այն: Այս մասին հայտարարել են Մարշալի համալսարանի ամերիկացի գիտնականները:
Մասնագետների կարծիքով ՝ կապսաիցինը օգնում է նվազեցնել թոքերի քաղցկեղի մետաստազները՝ արգելափակելով Src սպիտակուցի ակտիվացումը, որը պատասխանատու է բջիջների գոյատևման և մահացության համար:
Այս կապակցությամբ կապսաիցինը կարող է քաղցկեղային նոր դեղամիջոցների զարգացման հիմք դառնալ: Սակայն փորձագետները նշել են, որ նրանք այժմ զբաղված են չիլիական նյութի փոխարինող փնտրելով:
Փաստն այն է, որ կապսաիցինը մի շարք կողմնակի բարդություններ ունի: Օրինակ՝ կարող է ստամոքս-աղիքային համակարգը գրգռել ու ստամոքսի ցավեր առաջացնել: