Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն ասել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքից դեպի արևմտյան Իրաք մոտ հազար զինվորական է տեղափոխվում՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով ՝ Սիրիայի հյուսիս-արևելքից ԱՄՆ զորքերի դուրսբերումը շարունակվում է:
«Ներկայիս պլանը այդ ուժերն Իրաքի արևմուտք տեղափոխելն է», – ասաց Էսպերը:
Նա հավելեց, որ սա ոչ թե օրերի, այլ շաբաթների հարց է: