Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չի խնդրելու ԵՄ-ից հետաձգել Brexit- ը՝ հայտնում է BBC- ն:
Նա ասել է, որ երկրի իշխանությունները դեռևս մտադիր են հոկտեմբերի 31-ին Բրիտանիան դուրս բերել Եվրամիությունից:
«Ոչ մի հապաղում, Brexit- ը կկայանա հոկտեմբերի 31-ին: Ես ԵՄ-ի հետ հարցի շուրջ չեմ բանակցելու», – ասել է Ջոնսոնը:
Ըստ նրա՝ հաջորդ շաբաթ կառավարությունը կներկայացնի բոլոր օրենքները, որոնց ընդունումը պահանջում է «Լետվինի փոփոխություն»: