New Beauty ամսագրի նոր համարի հերոսուհին դարձել է Սալմա Հայեկը՝ զարդարելով գեղեցկության մասին պարբերականի շապիկը: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն :
Ամսագրին տված հարցազրուցում դերասանուհին պատմել է իր անթերի արտաքինի գաղտնիքների մասին:
Աստղի խոսքով՝ 47 տարվա մեջ ինքը երբեք չի դիմել պլաստիկ վիրահատության:
Հայեկը պնդում է, որ ինքն անցնում է նորաձևության բյութի-պրոցեդուրաների կողքով ու իրեն ընդունում է այնպես, ինչպես կա:
«Ես երբեք չեմ արել ինչ-որ բան միայն նրա համար, որ դա հայտնի է: Գեղեցկության այդ բոլոր նոր առաջընթացները ինձ հարմար չեն: Ես միշտ հեռու եմ համառ ու աղմկոտ գովազդից: Ես նույնիսկ դեմքի մաքրում կամ կնճիռների լազերային հեռացում չեմ արել»,- խոստովանել է Հայեկը:
Միևնույն ժամանակ նա շեշտել է իրեն հետևելու անհրաժեշտությունը:
«Եթե ձեր մազերն ու մաշկը վատ տեսք ունեն, դա ազդում է ձեր տրամադրության վրա, դուք ձեզ ընկճված եք զգում: Թևաթափ մի եղեք: Խնամեք դրանք ու պատրաստ եղեք, որ միշտ չէ, որ դրանք ձեզ կենթարկվեն»,- ասում է նա:














































