Նաոմի Ուոթսը լուսանկարվել է ավստրալական Harper’s Bazaar-ի համար նոր ֆոտոշարքում՝ Balmain-ի, Nina Ricci-ի, Chanel-ի և Burberry-ի հագուստներով: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
45-ամյա դերասանուհին, որը մեկ տարի առաջ էկրաններին հայտնվեց արքայադուստր Դիանայի կերպարով, խոսել է նաև «Անհնարինը» ֆիլմում իր նոր դերի մասին, որում իր մարմնավորած կինը վերապրել է Թաիլանդի 2004-ի ցունամին. «Դժվար էր: Ես տուն էի գնում ուշ երեկոյան, իմ մտերիմներն իմ ուշադրության կարիքն ունեին, բայց ես, միևնույն է, մտածում էի աշխատանքի մասին: Պետք էր շատ ջանք թափել՝ կտրվելու ու կրկին ժպտալու համար»:
Կատակերգություններում իր դերերի մասին դերասանուհին ասել է. «Կոմիկ դեր խաղալն ավելի դժվար է, քան դրամայում նկարահանվելը: Բացի դրանից՝ մի պահ ինձ պարզապես դադարեցին հրավիրել կատակերգություններում խաղալու: Վստահ չեմ, որ լավ եմ խաղում այդպիսի դերեր: Մի քիչ դժվար է իսկական պրոֆեսիոնալների հետ նկարահանվելը: Յուրաքանչյուրի ֆիլմի նկարահանում ինձ ոչ պակաս անհանգստություն է պատճառում»:















































