Friday, 26 04 2024
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»

Հայաստանին պակասում է կին վարչապետ, կին ԱԺ նախագահ․ Մարիամ Փաշինյան

Հայաստանում ակտիվորեն զարգանում է ՏՏ ոլորտը, միջազգային գլոբալ կազմակերպությունները Հայաստանում ինժեներական գրասենյակներ, ներկայացուցչություններ են բացում, հայկական ստարտափների արմատները կարելի է գտնել ողջ աշխարհում և տարբեր ոլորտներում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Դիջիթեյն» ընկերության շուկայի ուսումնասիրության և հանրային կապերի համակարգող Մարիամ Փաշինյանի հետ: Նրա խոսքով՝ հայերը շատ ոլորտներում են տաղանդավոր, օրինակ գինեգործության, հագուստի արտադրության և այլն, և ՏՏ ոլորտը բացառություն չէ: «Դեռևս խորհրդային տարիներից Հայաստանը եղել է ծրագրային ապահովման, տեխնոլոգիաների կենտրոն, ճիշտ է, 90-ականերին ոլորտն անկում ապրեց տնտեսական պատճառներով, բայց հետո, երբ 2002-ին հիմնադրվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, այդ օրվանից ի վեր ՏՏ ոլորտը Հայաստանում միայն աճ է գրանցում»:

«2018թ. տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր եկամուտները կազմել են 923 միլիոն դոլար, որը ՀՆԱ-ի 7 տոկոսն է»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Հայաստանում ՏՏ ոլորտի ներուժը շատ մեծ է, և Հայաստանը մեր տարածաշրջանում առաջատարն է: Մ. Փաշինյանը նաև նկատեց, որ Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, ՏՏ ոլորտում մասնագետ կանանց և աղջիկների ներգրավվածությունը մեծ է՝ ըստ որոշ վիճակագրական տվյալների՝ 50 տոկոս, ինչը, նրա գնահատմամբ, ուրախալի առանձնահատկություն է:

«Դիջիթեյնում» Մարիամ Փաշինյանի աշխատանքի անցնելը և WCIT-ում կարևոր ծրագրերից մեկը ներկայացնելը մամուլի աչքից չվրիպեց, հրապարակվեցին հոդվածներ՝ այսպիսի վերտառությամբ. «Որտեղ էր Մարիամ Փաշինյանը հեղափոխությունից առաջ», «Վարչապետի դստեր սրընթաց հաջողությունը»: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Մարիամ Փաշինյանը նշեց, որ սովորել է Տարտուի համալսարանում, և իր հաջողությամբ ավարտելն ու իշխանափոխությունը համընկել են: «Ես միշտ եղել եմ աշխատասեր և ակտիվ: Իմ հետաքրքրվածությունն այս ամենի հանդեպ նոր չէ: Երբ վերադարձա Հայաստան, պրակտիկա անցա ՄԱԿ-ի զարգացման գրասենյակում: 2019-ի մայիսին Staff.am-ի միջոցով դիմեցի շատ տեղեր՝ աշխատանքի անցնելու համար, մի քանի տեղ հարցազրույցներ անցա և ընտրեցի «Դիջիթեյնում» աշախատանքի անցնելու առաջարկը:  Հրաշալի է, որ ինձ տրվեց այսպիսի հնարավորություն՝ WCIT-2019- ում ներկայացնել «Դիջիթեյնի» նոր գաղափարը և նախագիծը: Ես իմ մասնագիտական քայլերն եմ անում… Այդպիսի հոդվածներ հեղինակողներին կամ նրանց համակարգողներին ուզում եմ ասել, որ աշխատասիրության ու սեփական ջանքերի շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության: Թող չվհատվեն, իրենց մոտ էլ կստացվի»:

Մարիամ Փաշինյանը չբացառեց, որ հետագայում հնարավոր է զբաղվի քաղաքականությամբ: «Տխուր է, որ մինչև հիմա Հայաստանը չի ունեցել կին ղեկավար՝ վարչապետ կամ նախագահ, չի ունեցել կին ԱԺ նախագահ: Կարծում եմ՝ կանայք պետք է ակտիվանան, հատկապես որ հիմա նոր իշխանությունները սատարում են կանանց դերը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ: Վստահ եմ, որ երբ կանայք զբաղեցնեն ավելի բարձր դիրքեր, որոշումներն ավելի զգույշ կկայացվեն»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում