Իբուպրոֆենով կամ այս միջոցը պարունակող դեղորայքով մոնոթերապիան կարող է առաջացնել ծանր մաշկային ռեակցիա՝ հայտնել է Բելառուսի առողջապահության ոլորտում փորձաքննության և թեստավորման կենտրոնը՝ վկայակոչելով Եվրոպական բժշկական գործակալության ռիսկերի գնահատման հանձնաժողովին։
Եվրոպական բժշկական գործակալության կոմիտեն իրականացրել է անցանկալի ռեակցիաների բազայի տվյալների և բուժգրականության վերլուծություն` կապված սուր ընդհանրացված էկզատեմատիկ թարախաբշտիկների զարգացման ռիսկի հետ։
Խնդրի ուսումնասիրման արդյունքում եվրոպական կարգավորիչը որոշել է իբուպրոֆեն դեղորայքը արտադրողներին պարտավորեցնել փոխել հրահանգները և այնտեղ նշել համապատասխան կողմնակի էֆեկտի ռիսկի մասին։