Դիլիջանի միջազգային դպրոցը տոնում է իր հնգամյակը: Այս կապակցությամբ բոլորին շնորհավորելով՝ գործարար Ռուբեն Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարևորեց այն հանգամանքը, որ դպրոցը կայացել է. «Ինձ թվում է՝ շատ կարևոր է, որ քարտեզի վրա, աշխարհում կա այդպիսի դպրոց, որը գտնվում է Հայաստանում և աշխարհի 84 երկրներից սովորողների է ընդունում»:
Նրա խոսքով՝ «Ավրորա» ֆորումի գլոբալ գաղափարն այն է, որ ամենակարևորը մարդն է՝ ո՛չ պետությունը, ո՛չ գործարանները. «Շատ կարևոր է մնալ մարդ և շփվել այլ մարդկանց հետ, դառնալ մի ընդհանուր մարդասիրության արժեքների կրող ցանց, որը կարող է պահպանել աշխարհը»:
Ռուբեն Վարդանյանն ընդգծեց, որ մարդն ուժեղանում է ուրիշներին օգնելով. «Մենք հույս ունենք, որ այդ ուժը մեզ կտանի փոխելու Հայաստանը՝ դարձնելով այն ավելի բարգավաճ, ավելի երջանիկ երկիր»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: