Monday, 22 06 2026
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին

Հիմար մի եղիր. միջազգային մամուլի գլխագրերում Էրդողանին ուղղված Թրամփի նամակն է

Միջազգային մամուլի գլխագրերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակն է՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

The Guardian-ը գրում է, որ «Դոնալդ Թրամփը նախազգուշացնում է իր գործընկերոջն` ասելով՝ մի եղիր հիմար»: Պարբերականը նամակի բովանդակությունից բացի, ներկայացրել է որոշ կոնգրեսականների մեկնաբանությունները՝ տարբեր որակումերով՝ կատակ, խաղ, խելագարություն և այլն:

Նրանք սկզբում կասկածի տակ են դրել նամակի իսկությունը՝ չհավատալով, որ Սպիտակ տնից նման նամակ կարող է դուրս գալ:

CNN-ը, ներկայացնելով նամակը, գրել է, որ նախագահ Թրամփը հորդորում էր Թուրքիային ռազմական գործողություն չսկսել Սիրիայի հյուսիսում: TASS գործակալությունը, անհավանական որակելով նամակը, նշել է, որ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը:

«Եկեք մի լավ պայմանավորվածություն ձեռք բերենք։ Դուք չեք ցանկանում պատասխանատվություն ստանձնել հազարավոր մարդկանց կոտորելու համար, իսկ ես չեմ ցանկանում պատասխանատու լինել Թուրքիայի տնտեսությունը փլուզելու համար: Ես բավականին ջանք եմ գործադրել ձեր որոշ խնդիրներ լուծելու համար։ Մի՛ թողեք աշխարհը քանդվի։ Դուք կարող եք հոյակապ լուծում գտնել։ Գեներալ Մազլումը (Սիրիայի հյուսիսի քրդական զորամիավորումների՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» առաջնորդ, գեներալ Մազլում Քոբանի Աբդի-խմբ.) ցանկանում է բանակցել ձեզ հետ և ցանկանում է այնպիսի զիջումների գնալ, որոնց նախկինում երբեք չէին գնա նրանք։ Ես գաղտնի կերպով կցում եմ ինձ ուղղված նրա նամակը, որը հենց նոր եմ ստացել։ Պատմությունը ձեզ դրական լույսի ներքո կհիշի, եթե դուք սա իրականացնեք ճիշտ և մարդկային ձևով։ Հակառակ պարագայում, եթե դրական իրադարձություններ տեղի չունենան, պատմությունը ձեզ ընդմիշտ կնայի որպես սատանայի։ «Լավ տղա» մի՛ եղիր։ Հիմար մի՛ եղիր»,-ասված է նախագահ Թրամփի նամակում:

Թուրքական լրատվամիջոցներն իրենց հերթին նշում են, թե Էրդողանն աղբարկղն է նետել ԱՄՆ նախագահ Թրամփի ուղարկած սկանդալային նամակը՝ մերժելով նրա առաջարկը: Թուրք հայտնի լրագրող Ահմեթ Հաքանը, հղում կատարելով անանուն աղբյուրի, նշել է, թե այդ նամակի լավագույն պատասխանը հոկտեմբերի 9-ին ժամը 16:00-ին «խաղաղության ակունք» ռազմական գործողությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում