Անգլիայի հարավ-արևելքի Ուեթրինգ քաղաքում մահացել է բրիտանացի դերասանուհի Լիա Բրեքնելը: Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտնել է The Guardian-ը:
Արտիստուհին մահացել է 55 տարեկան հասակում երեք տարի թոքերի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո:
Մեծ Բրիտանիայի հանդիսատեսներին Բրեքնելը հայտնի էր «Էմերդեյլ ֆերման» սերիալից, որում նա Զոյի Թեյթի դերը խաղացել է 16 տարի: Բացի այդ, արտիստուհին նկարահանվել է «Բժիշկները», «Դատավոր Ջոն Դիդը», «Լոնդոնյան հոսպիտալ» և «Հետևանքները» շոուներում:
2002 թվականին Բրեքնելը բրիտանական Ազգային հեռուստատեսային մրցանակի է անվանակարգվել «Առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանուհի» կատեգորիայում: