Saturday, 27 06 2026
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին

Ափսոս էր լեգենդը… Տեր-Պետրոսյանի կերպարի կազմաքանդումը ցանկալի չէ. «168 Ժամ»

«168Ժամ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հերթական հարցազրույցով, որը, աներևակայելի պատահականությամբ, համընկել է վարչապետի նշանակման կամ նրա անվան հայտնի դառնալու նախօրեի հետ:

Դա շեշտում ենք, քանի որ հրապարակավ հանդես գալու այլ դրդապատճառ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է որ չունենար:

Համենայնդեպս, դրդապատճառ ունենում են ասելիքի դեպքում, իսկ նրա հարցազրույցը ոչ այլ ինչ է, քան նախկինում ասված մտքերի կրկնություն՝ տեղ-տեղ ավելի գունեղ փաթեթավորմամբ: Երևի՝ որ հասցեատերերն ավելի լավ լսեն կամ նորից լսեն, եթե նախկինում ուշադրություն չեն դարձրել:

Լևոն Տեր-Պետրոսյանը վերահաստատում է իր այն միտքը, որ Մաքսային միությունն անշրջելի է, ոչ միայն անշրջելի, այլև այնքան անշրջելի, որ դա նման է «երկրագունդը կլոր է» աքսիոմային, նա ասում է, որ բոլոր այլ կարծիք ունեցողները մարգինալ ուժեր են, այսինքն՝ Հայաստանում ոչ մարգինալ, «օրինակարգ» են միայն անշրջելիությունն ընդունող քաղաքական ուժերը: Այլ կերպ ասած՝ վերահաստատում է Հայաստանում «ռուսական սապոգի» անփոխարինելիությունը: Մնացածը՝ դրանից ածանցվող ու, ըստ էության, ոչ այնքան կարևոր մտքեր են: Ինչպես, օրինակ, որ վարչապետի հրաժարականը քառյակի գործունեության արդյունքն էր, որ ռեժիմը խուճապի մեջ է, և այլն, և այլն:

Այս հարցազրույցի առանձնահատկություններից մեկն այն է, որ տեղ-տեղ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տիտանական աջակցությունն է հայտնում ոչ միայն Ռուսաստանին, այլ անգամ Սերժ Սարգսյանին… վարչապետի հրաժարականը ներկայացնելով՝ որպես Հայաստանում սահմանադրական ճանապարհով իշխանափոխության արտահայտություն:

Իսկ մենք միամտորեն կարծում էինք, այսինքն՝ միամտորեն հավատում էինք Լևոն Տեր-Պետրոսյանի բազմամյա հայտարարություններին, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթված է, որ Սերժ Սարգսյանը հակաժողովրդավարական ղեկավար է, և այլն: Մինչդեռ պարզվում է, նրա նախագահության օրոք հօդս ցնդեցին այն խոսակցությունները, թե Հայաստանում սահմանադրական ճանապարհով փոփոխություններ հնարավոր չեն:

…Բացառիկ ինտելեկտի ու խարիզմայի տեր Տեր-Պետրոսյանի կերպարի կազմաքանդումը ցանկալի չէ, սակայն քիչ-քիչ այն հօդս է ցնդում համարյա այնպես, ինչպես ՀՀ անկախությունը. ափսոս էր լեգենդը:

 

Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում