Հայտնի են Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները:
Պայքարը կշարունակեն 4 թիմեր՝ մրցաշարի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիա»-ն, Մադրիդի «Ռեալ»-ը, Լոնդոնի «Չելսի»-ն և Մադրիդի «Ատլետիկո»-ն:
Մրցաշարի կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա ՈւԵՖԱ-ի գրասենյանկում` ապրիլի 11-ին: Այն կանցկացնեն կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն և մրցաշարերի գծով տնօրեն Ջորջիո Մարկետին: Նրանց կօգնի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի դեսպան Լուիշ Ֆիգուն:
Կիսաեզրափակիչի առաջին խաղերը կանցկացվեց ապրիլի 22-ին և 23-ին, իսկ պատասխան հանդիպումները` ապրիլի 29-ին և 30-ին: Չեմպիոնների Լիգայի գավաթի 2013/14 թվականների մրցաշրջանի խաղարկության եզրափակիչը կկայանա Լիսաբոնում` մայիսի 24-ին:






































