Ամերիկյան Greystone անվտանգության ընկերությունը չի հաստատել ուկրաինական իրադարձություններին իր աշխատակիցների մասնակցության մասին տեղեկությունը: Այս մասին գրում է Kommersant-ը:
«Մեր աշխատակիցները չեն աշխատել և չեն աշխատում Ուկրաինայում, և մենք չենք ծրագրում այնտեղ ուղարկել մեր մասնագետներին»,- ասել են անվտանգության մասնավոր կազմակերպությունում:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն անհանգստություն էր հայտնել Ուկրաինայի արևելքում ուկրաինական բանակի թվաքանակի ավելացման առնչությամբ՝ նշելով, որ հավելյալ ուժերի կազմում կան նաև Greystone կազմակերության ներկայացուցիչներ և «Աջ սեկտորի» անդամներ: Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ ԱՄՆ ղեկավարությունը չի գտել հավաստում այն տեղեկությունների, թե Ուկրաինայի հարավ-արևելքում իրադարձություններին մասնակցում են Greystone-ի աշխատակիցները:









































