Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հրայր Թովմասյանին մեղադրանք կառաջադրվի. նուրբ հեռանալու արվեստը

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: «ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Հայաստանի գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՀՔԾ տարածած հաղորդագրությունում:

Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը հանցավոր սխեմաներ կիրառելով, և հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»:

Բաբաջանյանն ըստ էության պնդում է այն, ինչը բխում է անցած տարվա թավշյա հեղափոխության օրակարգից։ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալը անջատ գործընթաց չէ ու ամբողջովին տեղավորվում է Սերժ Սարգսյանի իշխանավարումը շարունակելու համապարփակ ծրագրի համատքեստում։ «Մերժիր Սերժին» տրամաբանությամբ տեղի ունեցած հեղափոխության առաջին գործը պետք է լիներ նախկին համակարգին իրավաքաղաքական գնահատական տալը, ինչը համապարփակ վեթինգ իրականացնելու հնարավորություն կտար, ու թերևս մենք այսօր չէինք ուենա այն ճգնաժամը, որը ստեղծվել է ՍԴ-ի շուրջ։

Քաղաքական իշխանությունը հապաղեց, ինչի հետևանքով գոնե առերևույթ այսօր հակադրության իմիտացիա է նրա ու դատական իշխանության միջև։ Նույնիսկ անթույլատրելի հապաղումից հետո խորհրդարանական մեծամասնությունը սկզբունքորեն սխալ մոտեցում որդեգրեց ՍԴ ճգնաժամը հաղթահարելու համար։ Խնդիրը միայն այն չէ, որ թիրախավորվեց ՍԴ ընդամենը մեկ անդամ ու կոնկրետ գործով, ավելի վտանգավորն այն է, որ ԱԺ-ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմեց ՍԴ-ին՝ փաստորեն լեգիտիմացնելով նրա այսօրվա կազմը կամ ընդունելով այդ մարմնի լեգիտիմությունը։ Թերևս բնական է, որ ՍԴ-ն միանգամից օգտվեց բացառիկ բարենպաստ իրավիճակից ու ըստ էության հարված հասցրեց խորհրդարանական մեծամասնության քաղաքական հեղինակությանը։

Արման Բաբաջանյանի հաղորդումն ու ՀՔԾ որոշումը կարող են փրկել իրավիճակը, համենայնդեպս՝ պատեհ առիթ է առաջացել պայքարելու ոչ թե հետևանքների դեմ, այլ անդրադառնալու իշխանության յուրացման փաստին՝ ՍԴ-ում նպաստելով այնպիսի ստատուս-քվոյի ձևավորմանը, որը համահունչ կլինի սահմանադրական կարգավորումներին։

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը բացառիկ նշանակություն ունի, որովհետև այն քրեական հետապնդման հեռանկար է բացում Հրայր Թովմասյանի համար, ինչը կարող է ազդակ հանդիսանալ ՍԴ-ում ստեղծված աննախադեպ ճգնաժամը հաղթահարելու համար։ Մյուս կողմից՝ ՀՔԾ-ում հարուցված գործը նաև շանս է Թովմասյանի համար, եթե նա ինքնակամ հրաժարվի պաշտոնից՝ այդպիսով վերացնելով իշխանության յուրացման հետևանքները։ Նման իրավիճակ ստեղծելու համար շատ կարևոր է խորհրդարանական ուժերի կոնսոլիդացված դիրքորոշումը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում