Saturday, 20 06 2026
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների

Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են. վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների մայրերի հետ:

Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ հանդիպման համար: Ներողություն եմ խնդրում հանդիպման ուշացման համար, բայց հույս ունեմ, որ տեսել եք իմ աշխատանքային գրաֆիկը, որը եղել է շատ ծանրաբեռնված: Այսօր մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր հարցերը, որոնք մեզ հետաքրքրում են: Բայց ես կարող եմ որպես նախաբան ասել հետևյալը. մեր նախորդ հանդիպման ժամանակ ես խոսում էի այն մասին, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը շատ արագ տեմպերով ընդլայնվում է և գիտեք, որ մեր վերջին խոսակցությունից հետո որոշում է կայացվել և այդ հիմնադրամը սկսել է վճարումներ կատարել 1998 թվականի հունվարի մեկից հետո զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և առաջին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:

Ինչպես կառավարության շենքի առաջ հանդիպմանը հայտարարեցի՝ փաստորեն մեկուկես տարվա ընթացքում 19 տարի հետ ենք գնացել և 19 տարվա վաղեմության շահառուների խնդիրը լուծել ենք: Բնականաբար, մեր նպատակն այն է, որ մենք հետ գնանք՝ հասնենք ամենասկիզբ: Բայց իհարկե դա որոշակի աշխատանք է պահանջում մեզանից, և այդ աշխատանքը մենք իհարկե կկատարենք:

Ցանկանում եմ ևս մեկ շեշտադրում անել, որն արել եմ մեր նախորդ խոսակցության ընթացքում: Ընդհանրապես, մանավանդ այն պայմաններում, երբ բազմաթիվ հարցեր երկար տարիներ չեն լուծվել, Հայաստանում երբեմն ավելի հեշտ է հարց չլուծելը, քան հարց լուծելը, որովհետև մենք ասացվածք ունենք չէ՞, «մի տնից չենք՝ մի հալի ենք»: Երբեմն դա մեզ մխիթարում է: Երբ մեր հարցերը լուծված չեն և տեսնում ենք ոչ մեկինը լուծված չէ, դա մեզ մխիթարում է մեր ազգային ասացվածքի տրամաբանությամբ. «մի տնից չենք՝ մի հալի ենք, իր հարցն էլ լուծված չէ, իմ հարցն էլ լուծված չէ»:

Բայց երբ ամենավերջից սկսվում են հարցերը լուծվել և գալ առաջ, սակայն երբ մենք մի փոքր այդ կետից հեռու ենք, այդ պրոցեսին սկսում ենք բացասական վերաբերվել՝ մտածելով, որ այն հին տրամաբանությունը, որ «մի տնից չենք՝ մի հալի ենք»՝ պահպանվեր, քան թե հարցը այն կողմից սկսվեր լուծվել: Եվ ես դա հասկանում եմ ինչից է, որովհետև մարդիկ մտածում են, որ գուցե նույն տրամաբանության մեջ կրկին հարցը գա հասնի իրենց շեմին ու այդպես էլ այդ վերջին քայլը դեպի իրենց շեմը չանի: Բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք անելու ենք դա և գնալու ենք մինչև ամենասկիզբը: Գիտեմ, որ նույնիսկ այդ դեպքում չենք կարող համարել, որ բոլոր հարցերը լուծված են, որովհետև այնուամենայնիվ ծառայության ընթացքում կան մահացած զինվորներ, որոնք դեռևս շահառու չեն համարվում, որովհետև կան տարբեր կատեգորիաներ:

Հիմա պայմանն այնպիսին է, որ մարտական հերթապահության ընթացքում պետք է դեպքը տեղի ունեցած լինի, բայց հարցը հետևյալն է. եթե օրինակ զինվորը մարտական հերթապահության գնալիս մեքենայի մեջ նստած վթարի է ենթարկվել, ինքը մարտական հերթապահության մե՞ջ է, թե մարտական հերթապահության մեջ չէ: Ես կարծում եմ, որ ինքը նույնպես պետք է համարվի շահառու:

Այժմ մենք այս հարցն ենք լուծում: Ենթադրենք, զինվորը մարտական դիրքում չէ, այլ թիկունքում ինչ որ տեղ և ասենք հակառակորդն ականանետից կամ հրետանուց կրակել է և զինվորը զոհվել է: Այժմ նա չի համարվում շահառու: Հիմա առաջին փուլում մենք այդ զինվորների խնդիրը կլուծենք, որից հետո կնայենք նաև հետագան:

Այստեղ հարցը նաև հետևյալի մեջ է. հանգամանքները տարբեր են, որովհետև դա չի նշանակում, որ բոլոր վթարները պետք է մտնեն նույն կատեգորիայի տակ: Ես ասում եմ հետևյալը. զինվորը գնալիս է եղել մարտական հերթապահության և ճանապարհին այդ դեպքը պատահել է, կարող են լինել նաև ուրիշ դեպքեր: Հասկանո՞ւմ եք, սա այնպիսի հարց է, որ պետք է երկար, մանրամասն լրջորեն քննարկել, լուրջ մոտեցում ցուցաբերել, բայց մի բանում կարող եք վստահ լինել, որ այս հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է և չի կարող այնպես լինել, որ մեր կառավարությունը որևէ քայլով, որևէ ձևով, որևէ ժեստով, որևէ անհարգալից կամ ոչ պատշաճ հարգալից վերաբերմունք ունենա զինծառայության ընթացքում որևէ հանգամանքի բերումով զոհված, մահացած որևէ զինվորի, կամ որևէ քաղաքացու նկատմամբ, ընդհանրապես, անկախ իր կարգավիճակից:

Բայց մյուս կողմից, մենք պետք է նաև հասկանանք, որ դա անխուսափելի բան է, մենք ստիպված ենք որոշ ձևակերպումներ անել, որոշակի տարբերակումներ մտցնել, որոշ կատեգորիաներ դնել, այլ տարբերակ ուղղակի չկա»:

Այնուհետև վարչապետը լսել է զոհված զինծառայողների խնդիրներն ու դիտարկումները, պատասխանել նրանց մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանը խոստացել է մանրամասն քննարկել ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:

Զոհված զինծառայողների մայրերը շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման և իրենց հարցերին ականջալուր լինելու համար:

Հանդիպման ավարտին վարչապետը և զոհված զինծառայողների մայրերը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել զոհված բոլոր զինծառայողների հիշատակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում