Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

ՀՔԾ-ի որոշումը կարևոր հանգրվան է Հայաստանում սահմանադրական ճգնաժամի հաղթահարման ճանապարհին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր Հատուկ քննչական ծառայությունից Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի ստորագրությամբ ստացել եմ պաշտոնական նամակ, որով տեղեկացվում է, որ իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազին հոկտեմբերի 4-ին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին (Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով)։

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնեմ, որ այդ հաղորդմամբ գլխավոր դատախազությունից պահանջում էի քրեաիրավական գնահատական տալ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու ճանապարհին թույլ տված ապօրինություններին, ՍԴ նախագահին ներկայացվող անհամատեղելիության պահանջի կոպտագույն խախտմանը: Գլխավոր դատախազությունն իմ ներկայացրած հաղորդումը ուղարկել էր ՀՔԾ, որն էլ քրեական գործ է հարուցել համապատասխան հոդվածով:

Քրեական գործ հարուցելու ՀՔԾ-ի որոշումը կարևոր հանգրվան է Հայաստանում սահմանադրական ճգնաժամի հաղթահարման, սահմանադրական արդարադատության վերականգնման և Սահմանադրական դատարանի լեգիտիմացման ճանապարհին:

Այս որոշումը հատկապես կարևոր է դառնում ՍԴ-ի կողմից Ազգային ժողովի հայտնի դիմումը մերժելու համատեքստում: Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է դարձել օրենքի կոպտագույն խախտմամբ, և նա ոչ միայն պետք է հրաժարական ներկայացնի, այլ նաև պատասխանատվություն կրի իշխանության բռնազավթման համար:

Հիշեցնեմ նաև, որ նույն հիմքով ես Ազգային ժողովում շրջանառության մեջ եմ դրել համապատասխան օրինագիծ՝ ՍԴ նախագահին ներկայացվող անհամատեղելիության պահանջի խախտման հատկանիշներով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու մասին:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները տարբեր խնդրահարույց հիմնավորումներով մերժել են իմ այս նախաձեռնությանն աջակցելու առաջարկս: Դեռևս չեմ ստացել այս նախաձեռնության առնչությամբ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատասխանը, որը հատկապես քրեական գործ հարուցելու ՀՔԾ այսօրվա որոշման համատեքստում կարող է ունենալ նաև վճռորոշ քաղաքական նշանակություն:

Սահմանադրական արդարադատությունը Հայաստանում վերականգնվելու է, այդ նպատակով օգտագործվելու են բոլոր միջոցներն ու գործիքները՝ քաղաքական, իրավական, քրեաիրավական: ՀՔԾ այսօրվա որոշումը կարևոր հանգրվան է այդ դժվարին, բայց այլընտրանք չունեցող ճանապարհին:

https://www.facebook.com/babajanyana/posts/2778877505476292?__xts__[0]=68.ARBj7jcKM8kyZqQGHOWsTho2jFkTIivy2l0HDLSIyayqlv_K-zgGLzkExwYrwjJKeuxLqn_b8DGM6XuvHsQV1vjFBxyDQpj6OgoWnM4d6u9Qegv7_tr4ORK9ki6lcg6ScxXTBPkJiC3m0_coZlu0jGVTE8c98PUXFPfLov7NBGHWyz1-qNMmGINrR5Y3TS8HzuAEZQyz-zsl_OEXeTmtzKSTQj3GOovzVuuV_pz9sNm9cnyGGnZSwtW7sNf4QkkxcBXuEaqH9BZrXQcsuBeYeuirnIXMH9QsSuG58EbSlNKMHpqPH0X89lY5FWCK7nnT2dNckWE4Y-H9xanZQ-IOR5qsKDNy&__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում