ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկ օրում երկու հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ գրում է Ria Novosti-ն:
«Երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղար Քերին և ԱԳ նախարար Լավրովը քննարկել են Ուկրաինայի արևելյան առանցքային քաղաքներում խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով իրավիճակի կարգավորման կարևորությունը: Նրանք երկուսն էլ մերժել են ուժի կիրառումը՝ քաղաքական նպատակներին հասնելու համար»,- ասվում է պետդեպի հաղորդագրությունում:









































